Drafts

In the title
Draft development authority
Type
08.05.2024 24.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքն ամբողջությամբ՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավումը, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, ներառական տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով: Կանոնագիրքը բաղկացած է հինգ գլուխներից. Բաժնետերերի իրավունքներն ու նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը, հսկող բաժնետերերի պարտականություններ. Խորհուրդ (տնօրենների խորհուրդ), որը սահմանում է խորհուրդի կազմը, գործառույթները և պարտականությունները, անկախ անդամների չափանիշները, հանձնախմբերը և դրանց հիմնական տեսակները, խորհրդի էթիկական հանձնառությունը, առաջադրման և գնահատման սկզբունքները և այլն. Ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգ, որտեղ նկարագրվում են համակարգի բաղկացուցիչները և գործառույթներն իրականացնող պատասխանատու անձինք/ստորաբաժանումները. Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն, որտեղ ներկայացվում է կազմակերպության տարեկան հաշվետվության բովանդակությունը, արտաքին անկախ աուդիտորների դերակատարումն արժանահավատ և ամբողջական ֆինանսական հաշվետվականության ապահովման հարցում. Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ, որտեղ ներկայացվում է կազմակերպության և դրա բաժնետերերի երկարաժամկետ շահերի ապահովման տեսանկյունից շահակիցների իրավունքների ու շահերի կարևորության ճանաչումը:
0 336

Under development

Discussed 06.12.2023 - 21.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրականացման նպատակն է՝  Ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանում, Աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են հետևյալ կետերին․ Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով ազդագիր թողարկողների համար Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պարտադիրության պահանջի սահմանում միջազգային լայն ճանաչում ունեցող «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի համաձայն, 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պահանջի նախատեսում։
0 1387